Թբիլիսիի քաղաքապետարանը Իվերթուբանի բնակավայրում սկսել է կոյուղու ցանցի կազմակերպումը
Թբիլիսիի քաղաքապետը Չուղուրեթիի շրջանի Իվերթուբանի բնակավայրում ծանոթացել է ստորգետնյա պոմպակայանի կառուցման ընթացքին։
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է բնակավայրում կոյուղու ցանցի կազմակերպումը։
Կախա Կալաձեի խոսքով, նախագիծը կիրականացվի փուլերով, եւ բյուջեից ընդհանուր առմամբ կծախսվի 7 մլն լարի։
«Իվերթուբանի բնակավայրում ստեղծվում է կոյուղու ցանց, որի բացակայությունը տարիներ շարունակ լուրջ խնդիրներ է ստեղծել այստեղ ապրողների համար։ Ընտրությունների ժամանակ մեր խոստումն այն էր, որ մենք լուծելու ենք այս հարցը։ Առաջին փուլում ստեղծվում է պոմպային ցանց: Խնդիրն այն է, որ ստորգետնյա ջրերը մտնում են, բայց ամեն ինչ արվելու է այնպես, ինչպես նախագծված է։ Զուգահեռաբար սկսելու ենք կոնկրետ փողոցների ասֆալտապատում։ Նախագիծն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի երկու տարի: Բացի այդ, կկազմակերպվի ջրահեռացման համակարգ և կասֆալտապատվեն փողոցները»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանը կոյուղու ցանցը կազմակերպում է «Georgian Water and Power» ընկերության կողմից պատրաստված նախագծի համաձայն։ Տարածքի որոշակի հատվածի ռելիեֆային դիրքի պատճառով անհնար է ինքնահոսով միանալ կոյուղու կենտրոնական ցանցին, հետևաբար ծրագրի սկզբնական փուլում կառուցվում է ստորգետնյա պոմպակայան, որը կապահովի ցանցի անխափան աշխատանքը: Ստորգետնյա պոմպակայանի շինարարությունը բյուջեից կֆինանսավորվի մինչև 2 մլն լարիով և կավարտվի այս տարվա գարնան վերջին։ Կայանի կառուցմանը զուգահեռ Իվերթուբանի բնակավայրի մի քանի փողոցներում կկառուցվի կոյուղու ցանց, մասնավորապես, Խերխեուլիձե փողոցի և Շերվաշիձեի փողոցի նրբանցքներում, որոնք կմիացվեն պոմպակայանին։ Պոմպակայանին միացված կլինի նաեւ Խուդադով փողոցի կենտրոնական ցանցը։ Իվերթուբանի բնակավայրի կոյուղու ցանցը կկազմակերպվի փուլերով, որի համար ընդհանուր առմամբ կծախսվի 7 մլն լարի։
Տեղեկությունը տարածում է քաղաքապետարանը։