Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող հյուրանոցներում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները կմնան տեղում
Թբիլիսիի քաղաքապետարանն արձագանքում է Վրաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների բնակեցման վերաբերյալ ժողովրդական պաշտպանի հայտարարությանը։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են քաղաքապետարանում, ժողովրդական պաշտպանի տարածած տեղեկությունը չեն հաստատում։ Միաժամանակ, ըստ գերատեսչության, Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, ովքեր Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ հանգրվանում են հյուրանոցներում, այս փուլում մնում են տեղում։
Վրաստանի ժողովրդական պաշտպանն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայի քաղաքացիների տեղավորման հետ։
Հայտարարության մեջ ասվում է, որ «Վրաստանում ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված ուկրաինացի քաղաքացիների դիմումի և մամուլի հրապարակումների հիման վրա Վրաստանի ժողովրդական պաշտպանը տեղեկացվել է, որ պետական ֆինանսավորմամբ հյուրանոցներում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին զգուշացվել է ազատել իրենց տները առաջիկա օրերին: