Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածում

20:48, 28.10.2022

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածում:

«Կցանկանայինք անդրադառնալ մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը այն մասին , թե իբր Թբիլիսիի քաղաքապետարանը բողոքարկել է քաղաքային դատարանի «ընդդեմ քաղաքացիների անվտանգության» որոշումը վերաքննիչ դատարան և շահել է գործընթացը։

Ըստ նրանց Թբիլիսյան ծովի այսպես կոչված ջրվեժի մոտ անվտանգության ամբարտակներ կազմակերպելու պարտավորության մասին է, որը վերաքննիչ դատարանը հանել է Թբիլիսիի քաղաքապետարանից:

Ելնելով հանրության բարձր հետաքրքրությունից՝ պարզաբանում ենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը երբևէ ոչ մի քայլ չի արել՝ ընդդեմ քաղաքացիների անվտանգության։ Տարածքը, որտեղ ամբարտակ էր պահանջվել տեղադրել Georgia Water and Power ընկերության կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով ավելի քան երկու տարի պարսպապատված է և նախազգուշական նշաններ փակցված:

Հետևաբար, Թբիլիսիի վերաքննիչ դատարանu նշված հարցում ազատել է Թբիլիսիի քաղաքապետարանին պատասխանատվությունից։ Որոշ լրատվամիջոցների կողմից հարցի ներկայացումն այն մասին, թե իբր Թբիլիսիի քաղաքապետարանը դեմ է անվտանգության միջոցառումների իրականացմանը, ընդամենը ապատեղեկատվություն մտցնելու փորձ է և նպատակ ունի վարկաբեկել գործակալությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ