Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածում Վակեում Չոլողաշվիլիի և Ծերեթելու փողոցների վերականգնման հետ կապված սահմանափակումների և այդ ժամանակահատվածում երթևեկության սխեմայի վերաբերյալ
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածում Վակեում Չոլողաշվիլիի և Ծերեթելու փողոցների վերականգնման հետ կապված սահմանափակումների և այդ ժամանակահատվածում երթևեկության սխեմայի վերաբերյալ

Հանրության բարձր հետաքրքրության պայմաններում ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչությունը Վակե վարչական շրջանում իրականացնում է Քաքուցա Չոլողաշվիլիի և Գիորգի Ծերեթելու փողոցների ամբողջական վերականգնում, – նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նրանց տվյալներով՝ վերականգնման աշխատանքների պատճառով մայիսի 22-ից չորս ամսվա ընթացքում կսահմանափակվի հասարակական տրանսպորտի և մեքենաների երթևեկությունը։

Աշխատանքները ընթանում են Վակեի պարկի հարակից տարածքից մինչև Ծղնեթի մայրուղու N6 հասցեն ընկած ճանապարհահատվածում։

Ինչ վերաբերում է երթևեկության սահմանափակմանը՝ Վակեի գերեզմանատնից մինչև Լևան Սամխարաուլուի անվան դատաբժշկական ազգային բյուրո ընկած հատվածում ամբողջությամբ արգելվել է տրանսպորտի երթևեկությունը։ Սահմանափակման ընթացքում Գիորգի Ծերեթելու փողոցը դարձել է միակողմանի։

Թամարաշվիլիի պողոտայից երթևեկությունը թույլատրվում է Իլիա Ճավճավաձեի պողոտայի և Քաքուցա Չոլողաշվիլիի փողոցի ուղղությամբ՝ Գիորգի Ծերեթելու փողոցի միջոցով։ Չոլողաշվիլիի փողոցից Թամարաշվիլիի պողոտա ուղղվող մեքենաներն օգտվում են Վակեի պարկի հարակից շրջանցիկ ճանապարհից՝ ձախ շրջումով դուրս գալով Թամարաշվիլիի պողոտա։

Իլիա Ճավճավաձեի պողոտայից Ծղնեթի գնալ հնարավոր է Թամարաշվիլիի պողոտայով, Համալսարանի փողոցով և Բագեբիի նոր կամուրջով։ Իսկ Ծղնեթիից և Բագեբիից Ճավճավաձեի պողոտա մեքենաները երթևեկում են Բագեբիի նոր կամուրջի, Համալսարանի փողոցի և Թամարաշվիլիի պողոտայի միջոցով։

Հասարակական տրանսպորտի երթուղում կան հետևյալ նորությունները. Իլիա Ճավճավաձեի պողոտայից դեպի Կուս տբա շրջադարձ գնացող ավտոբուսները՝ №309, №351, ինչպես նաև միկրոավտոբուսները՝ №512, №540 կշարժվեն Միխեիլ Թամարաշվիլիի պողոտայով և Գիորգի Ծերեթելու փողոցով (հակառակ ուղղությամբ երթուղին չի փոխվում)։ Միխեիլ Թամարաշվիլիի պողոտայից Կուս տբայի ուղղությամբ շարժվող №358 ավտոբուսը կանցնի Ծերեթելու փողոցով և այլևս չի կանգնի «Վակեի պարկ» կանգառում (հակառակ ուղղությամբ երթուղին անփոփոխ է)։

Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքացիներից ներողություն է խնդրում ստեղծված անհարմարության համար։