Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Թվալչրելիձե փողոցի խարխուլ շենքերի բնակիչներին առաջարկվող պայմանների վերաբերյալ

15:59, 26.07.2025

Արդեն մի քանի օր է, շրջանառվում է հերթական կեղծ տեղեկությունը, իբր Թբիլիսիի քաղաքապետարանը Թվալչրելիձե փողոցի N1 հասցեում բնակվողներին առաջարկել է բնակարան վարձակալել 300 լարիով, այն էլ՝ միայն երեք ամսով։ Սա լիովին սուտ է և ապատեղեկատվություն, – նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությունում։

Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ քաղաքացիները իրենք են ընտրում բնակարանը, կնքվում է մեկ տարվա պայմանագիր, և ժամկետի լրանալուց հետո այն երկարաձգվում է։

«Հաշվի առնելով հանրության բարձր հետաքրքրությունը՝ ցանկանում ենք կրկին պարզաբանում ներկայացնել Թբիլիսիում Թվալչրելիձե փողոցի N1 հասցեում մասնավոր տարածք ներխուժած քաղաքացիներին Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից առաջարկված պայմանների վերաբերյալ։

Տվյալ հասցեում գտնվող անձանց հետ Սամգորիի վարչական շրջանի ղեկավարությունը բանակցություններ է սկսել դեռ երկու տարի առաջ։ Բոլոր նրանց, ովքեր գրանցված են Թբիլիսիում, առաջարկվել է բնակարանային վարձով ապահովում։ Նման 9 քաղաքացի է հայտնաբերվել։ Նրանց հետ մշտական կապ է պահպանել նաև Թբիլիսիի քաղաքապետարանի խնամքի գործակալությունը, որպեսզի օգնություն ցուցաբերի Թբիլիսիում գրանցված քաղաքացիներին և վտանգավոր վթարային շենքից նրանց տեղափոխի անվտանգ վայր՝ վարձով բնակարանի տրամադրմամբ։

Ներկայումս Սամգորիի վարչական շրջանի ղեկավարությանն է դիմել միայն երեք քաղաքացի, որոնցից մեկի մոտ արձանագրվել է անշարժ գույք, իսկ մնացած երկուսը կապահովվեն վարձով բնակարանով։ Մյուս վեց քաղաքացիները հրաժարվել են և մինչ օրս չեն համաձայնվում քաղաքապետարանի առաջարկին։

Արդեն մի քանի օր է տարածվում հերթական կեղծ տեղեկությունը, իբր Թբիլիսիի քաղաքապետարանը այս մարդկանց առաջարկել է բնակարաններ վարձակալելու համար 300 լարի, այն էլ միայն երեք ամսով։ Սա լիովին սուտ է և ապատեղեկատվություն։ Քաղաքացիները իրենք են ընտրում բնակարանը, կնքվում է մեկ տարվա պայմանագիր, որը ժամկետի լրանալուց հետո երկարաձգվում է», – նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։

Ինչպես նշում են քաղաքապետարանում, Թվալչրելիձե փողոցի վրա գտնվող վթարային շենքերը չեն պատկանում մունիցիպալիտետին, և Թբիլիսիի քաղաքապետարանը ներխուժած անձանց արտահանումը չի իրականացնում։

Բացի այդ, 2022 թվականից Թբիլիսիի մունիցիպալիտետում գործում է անօթևանների ծրագիր, որը ենթադրում է բնակելի տարածքների տրամադրում անօթևանների կարգավիճակ ունեցող ընտանիքներին։ Թբիլիսիում գրանցված և անօթևանների կարգավիճակ ունեցող ընտանիքներին քաղաքապետարանը փուլ առ փուլ ապահովում է բնակարանով։ Մինչև 2025 թվականի վերջ նախատեսվում է 400 ընտանիք ապահովել բնակարանով։

Թբիլիսիի մունիցիպալիտետը նաև ունի համայնքային ապաստարան, որտեղ Թբիլիսիում գրանցված ցանկացած անձ կարող է ապրել։ Ապաստարանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ապրելու համար։

Եվ վերջում տեղեկացնում ենք, որ Թվալչրելիձե փողոցի N1-ում գտնվող վթարային շենքերը չեն հանդիսանում մունիցիպալիտետի սեփականություն։ Դրանք մասնավոր տարածք են, և Թբիլիսիի քաղաքապետարանը ներխուժած անձանց արտահանման գործընթացում չի մասնակցում, սակայն փորձում է աջակցել Թբիլիսիում գրանցված քաղաքացիներին բնակարանային խնդրի լուծման հարցում՝ գործող կանոնների և օրենքի համաձայն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում գրանցում չունեցող քաղաքացիներին, նրանց աջակցում են համապատասխան պետական մարմինները։

Նմանատիպ