Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել ճանապարհներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, շուրջօրյա, համապատասխան տեխնիկան աշխատում է անխափան, ճանապարհները մաքրվում են, կենտրոնական և ներքին ճանապարհներին կատարվում է տեխնիկական աղի թափման գործողություն։
«Առատ տեղումներն ու ցածր ջերմաստիճանը խնդիրներ են ստեղծել մայրաքաղաքի համար։ «Թբիլսերվիս Գրուպ» ՍՊԸ-ն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Համապատասխան սարքավորումները անընդմեջ աշխատում են ամբողջ Թբիլիսիում, օրը 24 ժամ։ Կենտրոնական և ներքին ավտոճանապարհներին կատարվում են ճանապարհների մաքրման և տեխնիկական աղաթափման աշխատանքներ։ Աշխատանքներում ներգրավված են նաև մայրաքաղաքի թաղապետարանները։
Վերջին օրերին ավելի քան 4000 տոննա տեխնիկական աղ է լցվել Թբիլիսիի բոլոր տասը շրջաններում և հարակից շրջաններում՝ Տաբախմելա, Կոջորի, Շինդիսի, Կիկեթի, Սամադլո, Ցղնեթի, Ծավկիսի, Բեթանիա, Ախալդաբա, Դիդգորի և Թելովանի գյուղերում»,- ասել են քաղաքապետարանից։
Նրանց խոսքով, առատ ձյան պատճառով, ճանապարհներին տիրող իրավիճակի պատճառով հասարակական տրանսպորտը ուշանում է։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայումս դադարեցված է քաղաքային ավտոբուսային երթուղիները հետևյալ երթուղիներում.
N4 Բարաթաշվիլի – Ծավկիսի. N10 Բարաթաշվիլի – Կոջորի. N29 Կայարանի հրապարակ – Թխվինվալի գյուղ. N89 Վաժա-Փշավելա 4-րդ միկրոշրջան (Վեձիսի) – Դիդուբե. N90 Բարաթաշվիլի – Օքրողանա (Մտածմինդա). N99 Դելիսի մետրոկայան – Նուցուբիձե 5-րդ մ / շ. N103 Բարաթաշվիլի – Տաբախմելա. N106 Բարաթաշվիլի – Կիկեթի. N112 Բարաթաշվիլի – Շինդիսի. N334 Դելիսի մետրոկայան -Ծղնեթի։
Կան մասնակի սահմանափակումներ, և ավտոբուսները մինչև վերջին կանգառ չեն կարող գնալ հետևյալ երթուղիներով.
N6 Բարաթաշվիլի – Պոլիտկովսկայա փող. N18 Իսանի մետրոկայան – Պատարա Լիլո. N27 Կայարանի հրապարակ – Վաշլիջվարի. N47 Կայարանի հրապարակ – Նուցուբիձե. N88 Բարաթաշվիլի – Նուցուբիձե.
N301 Սուրբ Բարբարայի թաղամաս – Պոլիտկովսկայա փ. N332 Կայարանի հրապարակ – Նուցուբիձե։
Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը կենտրոնական փողոցներով երթևեկել միայն ձմեռային անվադողերով մեքենաներով, իսկ հարակից և խնդրահարույց հատվածներում, բացառությամբ արտաճանապարհային մեքենաներով։
Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել Թբիլսերվիս Գրուպի թեժ գծին. 2 61 90 50 կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 2 72 22 22։