Թբիլիսիի քաղաքապետարանը անօթևանի կարգավիճակ ունեցող ութ ընտանիքի բնակարան է հատկացրել
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ անօթևանության ծրագրի շրջանակներում անօթևանի կարգավիճակ ունեցող ութ ընտանիք ապահովվել է բնակարանով։
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր այցելել է Վազիսուբանի բնակավայր ընտանիքներից մեկին և շնորհավորել նրանց բնակելի տարածք ստանալու կապակցությամբ։
Այս փուլում մինչև 400 ընտանիք ստացել է անօթևանի կարգավիճակ։ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ այս տարի կբավարարվի մոտ 60 ընտանիք:
Բնակելի տարածքները նրանց փոխանցվել են օգտագործման իրավունքով: