Թբիլիսիի քաղաքապետարան. Երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է Գագարինի փողոցում գտնվող «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր» ջրատարի մայր խողովակի վնասման պատճառով
Թբիլիսիի քաղաքապետարան. Երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է Գագարինի փողոցում գտնվող «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր» ջրատարի մայր խողովակի վնասման պատճառով

Քաղաքապետարանից հայտնում են, որ Գագարինի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում «Ջորջիան Ուոթեր Էնդ Փաուեր» ընկերության գլխավոր խողովակի պատահական վնասվելու պատճառով ճանապարհի նշված հատվածով երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակ է։

«Մասնավորապես, ճանապարհի «Վեփխի դա մողմե» հուշարձանը և Ժվանիայի հրապարակը միացնող հատվածում երթևեկությունը կիրականացվի երկու ուղղություններով՝ օգտագործելով միայն մեկ գոտի։

Նշված սահմանափակումը կվերացվի, հենց որ «Ջորջիա Ուոթեր Էնդ Փաուերը» ավարտի ջրատար խողովակի վերականգնման աշխատանքները»,- հայտնել են քաղաքապետարանից։