Թբիլիսիի քաղաքապետարան. Ուժեղ քամու պատճառով դիտվել է ծառերի տապալման մի քանի դեպք, վնասվել են էլեկտրական լարերը, փլուզվել է պատ
Թբիլիսիի քաղաքապետարան. Ուժեղ քամու պատճառով դիտվել է ծառերի տապալման մի քանի դեպք, վնասվել են էլեկտրական լարերը, փլուզվել է պատ

Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել մայրաքաղաքի համար: Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարբեր վայրերում դիտվել է ծառերի տապալման մի քանի դեպք, որոնք վնասել են էլեկտրական լարերը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Մարիջանի փողոցում պատ է քանդվել։

«Ուժեղ քամին հիմնականում վնասել է Սաբուրթալոյի և Վակեի շրջանները։

Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան կառույցները, համայնքապետարանների ներկայացուցիչները գտնվում են բոլոր խնդրահարույց տարածքներում, ճանապարհները մաքրվում են ծառերից։ Անհրաժեշտության դեպքում գործում է քաղաքապետարանի թեժ գիծը՝ 2 722 222»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։