Թբիլիսիի քաղաքապետարան. Թամարաշվիլի փողոցի մի մասում, որոշ ժամանակով կսահմանափակվի երթևեկությունը
Ժայռոտ լանջի մաքրման և ամրացման աշխատանքների ընթացքում՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին, ժամը 05:00-08:00-ն, Թամարաշվիլի փողոցի ճանապարհահատվածում՝ Համալսարանի փողոցի խաչմերուկից մինչև Ծերեթելի փողոցի խաչմերուկ, կսահմանափակվի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Վաժա Փշավելա և Ալեքսանդր Ղազբեգի պողոտաներից, ինչպես նաև Համալսարանի փողոցից Իլիա Ճավճավաձեի պողոտայի և Բագեբիի ուղղությամբ ընթացող մեքենաները կկարողանան շարժվել Վլադիմիր և Արչիլ Ասաթիանի փողոցներով՝ Վերե կիրճի ուղղությամբ, Զուրաբ Ավալիշվիլի փողոցով։
Նշված ժամանակահատվածում կփոխվեն նաև հասարակական տրանսպորտի երթուղիները։ Մասնավորապես, N531 միկրոավտոբուսը և N301, N311, N334, N358, N383, N387, N388, N397 ավտոբուսները Համալսարանի փողոցից կշարժվեն դեպի Քաքուցա Չոլողաշվիլի, ապա Ճաբուա Ամիրեջիբի մայրուղիներ, կանցնեն Ավալիշվիլի փողոցով, որտեղից կհասնեն Ճավճավաձեի պողոտա»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։