Թբիլիսիի քաղաքապետարան - Տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով Թբիլիսիում մոտ 160 տոննա տեխնիկական աղ է սփռվել
Մայրաքաղաքում տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով «Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ն իրականացնում է ճանապարհների մաքրման աշխատանքներ,- այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց հաղորդմամբ, աշխատանքները սկսվել են ուշ գիշերին և Թբիլիսիի շրջակայքում սփռվել է մոտ 160 տոննա տեխնիկական աղ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքներում ներգրավվել է ընկերության 150 աշխատակից և 27 միավոր տեխնիկա։
«Այս փուլում տեխնիկական աղ է սփռվել Աղմաշենեբելի նրբանցքում՝ Քոշիգորա բնակավայրում՝ Մուխաթգավեդի գերեզմանատան մոտ, Կախեթի մայրուղու և Լիլո բնակավայրի տարածքում, Վեկուա և Խիզանիշվիլի փողոցներում, Զահեսի կամրջի վրա, Թբիլիսյան ծովի շրջակայքում և Գիորգիծմինդա գյուղում։ Տեխնիկական աղ է լցվել նաև Նուցուբիձեի սարահարթերի վրա։
Ողջ գիշեր մաքրվել են ճանապարհները Թբիլիսիի հետ կապված տարածքներում՝ Շինդիսի, Ծավկիսի, Կոջորի, Տաբախմելա, Սամադլո, Ախալբաշի, Կիկեթի, Ծղնեթի, Բեթանիա, Թխինվալա, Դիդգորի և Թելովանի։
Աշխատանքները կշարունակվեն՝ կախված անհրաժեշտությունից, որպեսզի ավտոմոբիլային տրանսպորտով տեղաշարժը հնարավոր լինի առանց ընդհատումների։ Խնդիրի դեպքում զանգահարեք «Թբիլսերվի գրուպ»-ի թեժ գիծ՝ 2 61 90 50 կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 2 72 22 22»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։