Թբիլիսիի քաղաքապետարան – Տարածված տեղեկատվությունը, թե իբր ընտանիքներին վտարել են Օրխևի բնակավայրի սոցիալական բնակարաններից և թողել բաց երկնքի տակ, սուտ է
Հեռուստաընկերություններից մեկի կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե «ընտանիքներին վտարել են Օրխևի բնակավայրի սոցիալական բնակարաններից և թողել բաց երկնքի տակ», սուտ է և Թբիլիսիի քաղաքապետարանը վարկաբեկելու փորձ,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության մեջ։
«Մենք կցանկանայինք արձագանքել հեռուստաընկերություններից մեկի կողմից տարածված տեղեկատվությանը, թե իբր Օրխևի բնակավայրի սոցիալական բնակարաններում բնակվող ընտանիքներին «վտարել» են և թողել բաց երկնքի տակ։ Մենք լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տեղեկատվությունը լիակատար ստ է և Թբիլիսիի քաղաքապետարանը վարկաբեկելու փորձ։
Օրխևի բնակավայրի Մուխաձե փողոցի թիվ 12 հասցեում գտնվող սոցիալական բնակարանը քաղաքապետարանի սեփականությունն է և գտնվում է խարխուլ վիճակում։ Շենքը չէր համապատասխանում բնակարանային ապահովման համար անհրաժեշտ չափանիշներին, ուստի Թբիլիսիի քաղաքապետարանը որոշեց այն քանդել։
«Շենքում բնակվող Թբիլիսիում անօթևանի կարգավիճակով գրանցված 75 ընտանիքները տեղափոխվել են այլ տարածքներ, և սկսվել են ապամոնտաժման համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Դժբախտաբար, շենքում կային նաև մի քանի անօրինական ներխուժողներ, որոնք վտանգում էին իրենց կյանքը: Համապատասխանաբար, ապաստարանի ղեկավարությունը, իրավապահ մարմինների օգնությամբ, հեռացրեց նրանց շենքից», – ասվում է հայտարարության մեջ: