Թբիլիսիի քաղաքապետարան. Շարունակվում է անօթևաններին բնակելի տարածքներով ապահովելու նախագիծը
Անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը ձեռք է բերել 71 բնակարան։
Ինչպես այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախագիծը շարունակվում է։
«Անօթեւան ընտանիքներին բնակելի տարածքներով բավարարելը մեր նախընտրական խոստումն էր։ Իհարկե, մենք կատարում ենք մեր խոստումները։ Անցյալ տարի մենք գնել ենք ավելի քան 55 բնակարան։ Այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ, ձեռք ենք բերել 71 բնակարան և բավարարել այդքան ընտանիք։ Այս գործընթացը շարունակվում է և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր մարդ բավարարվի տարածքով և լուծվի նշված խնդիրը»,- ասել է Կախա Կալաձեն։
Ըստ նրա՝ անձը, ով ունի նշված խնդիրը, առաջին փուլում, պետք է ստանա անօթեւանի կարգավիճակ։ Այնուհետեւ նրա գործը կքննարկվի Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայությունում եւ համապատասխան որոշում կկայացվի։