Թբիլիսիի քաղաքապետարան.Սամտրեդի փողոցի բնակելի շենքի բնակիչները պայթյունի պատճառով ժամանակավորապես տեղավորվել են հյուրանոցներ
«Սամտրեդի փողոցի բնակելի շենքի բնակիչները պայթյունի պատճառով ժամանակավորապես տեղավորվել են հյուրանոցներ»,- հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ շենքի վիճակն ուսումնասիրելուց հետո հայտնի կդառնա՝ բնակիչների համար ինչքանով անվտանգ կլինի այնտեղ վերադառնալը թե՞ ժամանակավոր վարձակալությամբ կտրվեն՝ մինչև շենքի ամրակայումը։
«Դիդուբի թաղամասի Սամտրեդի փողոցի թիվ 2 բնակելի շենքում լուսադեմին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Նշված հասցեում բնակվում է 93 ընտանիք։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Տուժած բնակչությունը ժամանակին տարհանվել է շենքից։ Դիդուբիի թաղապետարանը նրանց տեղավորել է հյուրանոցներում։
Շենքի վիճակն ուսումնասիրելուց հետո հայտնի կդառնա, թե արդյոք տեղի բնակչությունը կվերադառնա հիշյալ շենքում բնակվել :
«Առաջին իսկ րոպեներից տեղում մոբիլիզացված են ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև մայրաքաղաքի քաղաքապետարանի և Դիդուբիի թաղապետարանի ներկայացուցիչները»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Պայթյունը տեղի է ունեցել գիշերը Սամտրեդիա փողոցում։ Ինչպես հայտնել է Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ուժերի գլխավոր ստորաբաժանման ղեկավար Լևան Մուսելիանին, պայթյունը հավանաբար տեղի է ունեցել բնական գազի արտահոսքից, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։