Թբիլիսիի քաղաքապետարան. Պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը մետրոյի «Իսանի» կայարանի հարևանությամբ
Թբիլիսիի քաղաքապետարան. Պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը մետրոյի «Իսանի» կայարանի հարևանությամբ

Ընթացիկ վերանորոգման աշխատանքների պատճառով պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը մետրոյի «Իսանի» կայարանի հարևանությամբ՝ Նավթլուղի փողոցից՝ Քեթևան Դեդոփալիի պողոտայի ուղղությամբ,- հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել այլընտրանքային ճանապարհով։ Մասնավորապես, վարորդները Նավթլուղի փողոցից կթեքվեն աջ և կշարժվեն դեպի Քեթևան Դեդոփալիի պողոտա, այնուհետև Վաժա Չաչավայի, Ածղուրի փողոցի և Կախեթի նրբանցքով կմիանան Քեթևան Դեդոփալիի պողոտային և կշարժվեն Ավլաբարի հրապարակի ուղղությամբ։

Սահմանափակումը կգործի երկու ամիս»,- ասված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։