Թբիլիսիի քաղաքապետարան - Մայրաքաղաքում առատ տեղումների հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնումը ինտենսիվորեն իրականացվում է
Ուշ գիշերը Թբիլիսի հասած առատ տեղումները, որոնք ուղեկցվում էին ուժեղ քամով, խնդիրներ են ստեղծել մայրաքաղաքի համար։
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վնասվել են հատկապես Սամգորի, Կրծանիսի եւ Սաբուրթալո շրջանները։
«Ընկած ծառերը վնաս են հասցրել տներին, տրանսպորտային միջոցներին, կոմունիկացիաներին։ Մի քանի վայրերում ուժեղ քամին քշել է բնակելի տների տանիքները։
Ողջ գիշեր քաղաքապետարանի և շրջանային վարչությունների ներկայացուցիչները՝ ՆԳ նախարարության Արտակարգ Իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների հետ միասին, ներկա են եղել բոլոր խնդրահարույց վայրերում։ Թափված ծառերով փակված ճանապարհները մաքրվել են, վնասները գնահատվում են։
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ՝ 2 72 22 22 կամ դիմել համապատասխան շրջանային վարչություն»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։