Թբիլիսիի քաղաքապետարան. Մայրաքաղաքի ջրահեռացման ցանցերը մաքրվում են ամենօրյա ռեժիմով
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն շարունակում է մայրաքաղաքի ջրահեռացման ցանցերի և կոլեկտորների ամենօրյա մաքրման աշխատանքները։
Նրանց տվյալներով՝ այս փուլում Ճավճավաձեի պողոտայի ջրահեռացման ցանցը և կոլեկտորը լվացվում են հատուկ տեխնիկայի միջոցով։
«Բացի այդ, ընթացիկ շաբաթվա ընթացքում ջրահեռացման համակարգն արդեն մաքրվել է 34 հասցեում՝ Բելիաշվիլի փողոցում, Մաճավարիանիի փողոցը և Գելովանի պողոտան միացնող ճանապարհը, Բերիտաշվիլի, Ցխվեդաձե, Աբաշիձե փողոցներում, Թամար Մեփեի պողոտայում, Ցինցաձեի, Զաքարիաձեի, Սվանիձեի փողոցներում, Ծղնեթիում՝ Ռուսթավելի փողոցում, Դոլիձեի, Նոզաձեի և Համալսարանի փողոցներում, Սարաջիշվիլի պողոտայում՝ Զղվիսուբանիի 4-րդ միկրոշրջանում, Գլդանիի 5-րդ և 7-րդ միկրոշրջաններում, Շեշելիձե, Կոբի, Թիանեթի, Կապանաձե և Ղողոբերիձե փողոցներում:
Նաև մի քանի վայրերում տեսախցիկով ստուգվել է կենտրոնական կոլեկտորը»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանում նշում են, որ «Թբիլսերվիս գրուպի» աշխատակիցները ամբողջ տարվա ընթացքում նմանատիպ աշխատանքներ են կատարում ամբողջ քաղաքում։