Թբիլիսիի քաղաքապետարան. մայիսի 31-ից կանջատվի ուղևորների տեղեկատվական կայքի և բջջային հավելվածի հին տարբերակը, քաղաքացիներին խորհուրդ է տրվում օգտվել հավելվածի թարմացված տարբերակից
Ավարտվել է մարտի 25-ին գործարկված Թբիլիսիի տրանսպորտային ընկերության թարմացված տեղեկատվական կայքի և բջջային հավելվածի աշխատանքի թեստային ռեժիմը։
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ բջջային հավելվածի ակտիվ օգտատերերի մեծ մասն օգտվում է թարմացված հավելվածից երկու հարթակներում, թեև քաղաքացիների մի մասը դեռևս օգտվում է հին սերվերներից։
«Ընթացիկ տարվա մայիսի 31-ից հին սերվերները կփակվեն, իսկ հավելվածների նախկին տարբերակները կդադարեն գործել։ Ուստի հորդորում ենք քաղաքացիներին օգտվել հավելվածի թարմացված տարբերակից, որը կարող են ներբեռնել ինչպես iOS, այնպես էլ Android օգտատերերը։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության կայքը՝ ttc.com.ge, բարելավված ծառայությունների հետ մեկտեղ ներկայացված է նոր ֆունկցիոնալությամբ և դիզայնով։
Այս հավելվածը օգտվողին հնարավորություն է տալիս բջջային հեռախոսից օգտվել հասարակական տրանսպորտի ուղեւորներին ընկերության առաջարկած բոլոր ծառայություններից։
Թարմացված տեղեկատվական կայքի և հավելվածի միջոցով այժմ հնարավոր է պլանավորել ուղևորություն և ստուգել հասարակական տրանսպորտի իրական ժամանակում տեղաշարժը: Հավելվածի նոր տարբերակը ուղևորներին առաջարկում է նաև երթուղիների տարբեր այլընտրանքներ, որոնք կազմվում են՝ հաշվի առնելով ավտոբուսների իրական գտնվելու վայրը»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ։