Թբիլիսիի քաղաքապետարան - Իսանիի գամգեոբան Վազիսուբանիում պայթյունից տուժած ընտանիքներին ժամանակավորապես տեղափոխել է հյուրանոց
Թբիլիսիի քաղաքապետարան - Իսանիի գամգեոբան Վազիսուբանիում պայթյունից տուժած ընտանիքներին ժամանակավորապես տեղափոխել է հյուրանոց

Իսանի թաղամասում Վազիսուբանի I միկրոշրջանի N8 շենքում տեղի ունեցած պայթյունից տուժածներին տեղի ադմինիստրացիան ժամանակավոր կացարան է հատկացրել։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը։

Նրանց տվյալներով՝ այս փուլում հյուրանոց են տեղափոխվել բոլոր այն ընտանիքները, ովքեր համաձայնել են մնալ։

Բացի այդ, քաղաքապետարանի տեղեկություններով, Թբիլիսիի քաղաքային լաբորատորիան կուսումնասիրի շենքի վիճակն ու կայունությունը, որից հետո համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Վազիսուբանիի առաջին միկրոշրջանում բնակելի շենքի երկրորդ հարկում պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել բնական գազից, որին հաջորդել է հրդեհ։ Հրդեհը վնասել է ևս մի քանի բնակարան։ Պայթյունի հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Հրդեհն այս պահին մարվել է։