Թբիլիսիի քաղաքապետարան.Հորդառատ անձրևների պատճառով խնդիրներ առաջացած բոլոր շրջաններում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ընթանում է վնասների վերացման աշխատանքներ
Առատ տեղումները որոշ խնդիրներ են առաջացրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Թբիլիսիի քաղաքապետարանն այս առնչությամբ հայտարարություն է տարածում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հատկապես տուժել է Գլդանիի շրջանը, մասնավորապես, հեղեղվել են Մուխիանի տնակային ավանի բակերը։
«Նաև Գլդանուլա գետը հեղեղել է տեղի բնակչի բակը և քշել հողը։
Ճանապարհային ենթակառուցվածքները վնասվել են մի քանի հասցեներում, եղել են ծառերի տապալման և լանջերի փլուզման դեպքեր։
Բոլոր թաղամասերում, որտեղ առատ տեղումները խնդիրներ են ստեղծել, հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, քաղաքապետարանի և վարչակազմի համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Վնասի վերացման աշխատանքները շարունակվում են:
Ցանկացած խնդրի դեպքում ցանկացած քաղաքացի կարող է զանգահարել Թբիլիսիի քաղաքապետարանի 2722222 թեժ գիծ »,- ասված է հայտարարության մեջ։