Թբիլիսիի քաղաքապետարան - Հանրահավաքի պատճառով Ռուսթավելի պողոտայում սահմանափակվել է հասարակական տրանսպորտի տեղաշարժը
Պլանավորված հանրահավաքի հետ կապված՝ Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, ժամանակավորապես սահմանափակվել է հասարակական տրանսպորտի շարժը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ երթի ընթացքում հասարակական տրանսպորտը Միխայիլ Ջավախիշվիլի փողոցով կմիանա Քուռ գետի աջ ափին, այնուհետ կշարժվի Բարաթաշվիլի փողոցի ուղղությամբ։
Հակառակ ուղղությամբ շարժվելիս հասարակական տրանսպորտը կշարժվի նույն երթուղով՝ Բարաթաշվիլի փողոցից կմիանա Քուռ գետի աջ ափին, այնուհետև կշարժվի Ջավախիշվիլի և Մերաբ Կոստավա փողոցներով