Թբիլիսիի քաղաքապետարան. Գլդանի շրջանում այս տարի ԲՄԱ ծրագրով 24 տանիք վերականգնվել է
Գլդանի շրջանի վարչության «Բնակարանատերերի ընկերակցությունների զարգացման աջակցման ծրագրի» շրջանակներում ընթացիկ տարում տանիքների և ջրահեռացման խողովակների վերականգնման աշխատանքներ են իրականացվել 24 հասցեում։ Կատարված աշխատանքների համար տեղական բյուջեից ծախսվել է 691 000 լարի։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Ինչ վերաբերում է ընթացիկ ծրագրերին, այս փուլում աշխատանքներ են իրականացվում 17 հասցեում, որոնց համար նախատեսված է 479 500 լարի։
Բնակելի շենքի տանիքածածկման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են Գլդանիի «Ա» միկրոշրջանի N59 շենքում, որտեղ թարմացվում է մոտ 2 000 քմ մակերեսով տանիք։
Աշխատանքային գործընթացին Գլդանի շրջանի ղեկավար (գամգեբելի) Բեսիկ Կալաձեն ծանոթացել է Սակրեբուլոյի մաժորիտար պատգամավոր Միխեիլ Ռեխվիաշվիլիի հետ միասին և հանդիպել բնակիչներին։