Թբիլիսիի քաղաքապետարան. Գիշերը Քուռ գետի աջ ափին և Գագարինի փողոցի մի մասում կսահմանափակվի երթևեկությունը
Թբիլիսիի քաղաքապետարան. Գիշերը Քուռ գետի աջ ափին և Գագարինի փողոցի մի մասում կսահմանափակվի երթևեկությունը

Դրենաժային ցանցի կազմակերպմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 24-25-ին ժամը 00:00-06:00-ն Քուռ գետի աջ ափին և Գագարինի փողոցի մի մասում կսահմանափակվի երթեւեկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

Մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն, Մարշալ Գելովանի պողոտայից և Բաքրաձեի փողոցից շարժվող մեքենաները կկարողանան շարժվել դեպի Ժվանիա հրապարակ և Պեկինի պողոտայով՝ Վաժա-Փշավելա և Ալեքսանդրե Ղազբեգի պողոտաների ուղղությամբ, Հերոսների հրապարակի և «Լագունա Վերեի» հարակից տարածքից «Վեփխի դա մողմե» հուշարձանի ուղղությամբ երթևեկության հոսքը հնարավոր կլինի մինչև Գագարինի փող. N29ա հասցեով:

«Ինչ վերաբերում է դեկտեմբերի 25-ին, ապա փակ կլինի Գագարինի փողոցի ճանապարհահատվածը՝ «Վեփխի դա մողմե» հուշարձանից մինչև Իսակաձեի փողոցի խաչմերուկ։ Մարշալ Գելովանի պողոտայից և Բաքրաձեի փողոցից շարժվող մեքենաները կկարողանան շարժվել Քուռ գետի աջ ափով:

Նշված աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին, իսկ ցերեկային ժամերին տրանսպորտի տեղաշարժը չի սահմանափակվի»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։