Թբիլիսիի քաղաքապետարան. Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները ստացել են 2000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները՝ 1000 լարի
Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները ստացել են 2000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները՝ 1000 լարի։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունը «Պատերազմի վետերանների օգնություն» ծրագրի շրջանակներում համապատասխան գումար է փոխանցել Թբիլիսիում գրանցված 70 անձանց։ Մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի 37 վետերան ստացել է 20 00 լարի, իսկ 1000 լարի ստացել է ընտանիքի 33 անդամ (այրիներ, հաշմանդամներ)։
«Թբիլիսիի քաղաքապետարանը վետերանների գործերի պետական ծառայության կողմից տրամադրված տվյալների բազայի հիման վրա գումարը փոխանցել է անձնական բանկային հաշվին»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։