Թբիլիսիի քաղաքապետարան. Դեկտեմբերի 3-ին Ռուսթավելի պողոտայում գիշերային ժամերին երթեւեկությունը կսահմանափակվի
Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 3-ին ժամը 00:00-ից մինչև 06:00-ն Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ ճանապարհահատվածում կսահմանափակվի երթևեկությունը։
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ տրանսպորտային միջոցները կերթևեկեն Լեոնիձե, Ինգորողվա, Ալեքսանդրե Ճավճավաձե, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով, Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև՝ Բարնով, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։
«Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մաղաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և մետրոյի Ռուսթավելի կայարանի տարածք։ Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ»,- ասացին քաղաքապետարանից։