Թբիլիսիի քաղաքապետարան. Այն տեղեկությունը, թե իբր գամգեոբան բարեկարգման աշխատանքների արդյունքում փորձել է ոչնչացնել մահացած դեռահասի գործի հետ կապված ապացույցները, լրիվ սուտ է
Թբիլիսիի քաղաքապետարան. Այն տեղեկությունը, թե իբր գամգեոբան բարեկարգման աշխատանքների արդյունքում փորձել է ոչնչացնել մահացած դեռահասի գործի հետ կապված ապացույցները, լրիվ սուտ է

Այն տեղեկությունը, թե իբր գամգեոբան բարեկարգման աշխատանքների արդյունքում փորձել է ոչնչացնել մահացած դեռահասի գործի հետ կապված ապացույցները, լրիվ սուտ է,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

«Ցանկանում ենք արձագանքել տարածված տեղեկություններին, թե իբր Սաբուրթալոյի թաղապետարանի կողմից իրականացված աշխատանքները հանգեցրել են 12-ամյա դեռահասի մահվան գործով առանցքային նշանակություն ունեցող ապացույցների ոչնչացմանը։

Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Պետրիծու փողոցի թիվ 12 հասցեի հարևանությամբ տեղաշարժն ամբողջությամբ եղել է անարգել և չի սահմանափակվել հատուկ ցուցանակով։

Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ Պետրիծու փողոցի թիվ 12 հասցեին հարակից հատվածում քննչական գործողությունների հնարավոր առաջընթացի նախանշան չի նկատվել։ Ուստի տեղեկությունն այն մասին, որ վարչակազմը փորձել է ոչնչացնել բարեկարգման աշխատանքների արդյունքում մահացած դեռահասի գործի հետ կապված ապացույցները, լրիվ սուտ է»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։