Թբիլիսիի կայմը լուսավորվել է Թուրքիայի դրոշի գույներով
Թբիլիսիի կայմը լուսավորվել է Թուրքիայի դրոշի գույներով

«Թբիլիսին ձեր կողքին է»,- ի նշան թուրք ժողովրդին աջակցության՝ Թբիլիսիի կայմը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 9057 մարդ, իսկ տասը նահանգներում վիրավորների թիվը գերազանցում է 50 000-ը։

Միաժամանակ շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնցում ներգրավված են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները։