Թբիլիսիի Կայարանի հրապարակի մոտ գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդու
Թբիլիսիի Կայարանի հրապարակի մոտ գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդու

Բաթումի-Թբիլիսի գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդու: Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ կայարանի հրապարակի մոտ։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են երկաթուղուց, քաղաքացին անցնելիս է եղել գծերը, երբ բախումը տեղի է ունեցել։

Միջադեպի հետեւանքով տղամարդը մահացել է։

Վրաստանի առաջին ալիքին ՆԳՆ-ից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է երկաթուղու, ջրի, կամ օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։