Թբիլիսիի կառավարության նիստին մեկ րոպե լռությամբ հարգել են Արչիլ Տատունաշվիլու հիշատակը
Թբիլիսիի կառավարության նիստին մեկ րոպե լռությամբ հարգել են բռնազավթված Ցխինվալիում մահացած Արչիլ Տատունաշվիլու հիշատակը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ցավակցություն է հայտնել Տատունաշվիլու ընտանիքին՝ նրա մահվան առնչությամբ:
«Տեղափոխել են սպանված Արչիլ Տատունաշվիլու դին: Իրավիճակը ծանր է: Ողբերգություն է, երբ պատերազմը զոհում է հերոսներին, սակայն առավել մեծ ողբերգություն է, երբ խաղաղ պայմաններում սպանում են մեր եղբորը, որդուն, հորը: Սգում ենք նրա ծնողներին, համագյուղացիների և ըննկերների հետ: Ցանկանում եմ խնդրել, որ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Արչիլ Տատունաշվիլու դին բռնազավթված Ցխինվալիից Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք են տեղափոխել մարտի 20-ին: