Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում մնում է կորոնավիրուսի 37 վարակակիր պացիենտ, ծայրահեղ ծանր մեկ անձի վիճակը կայունացել է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ մնում է կորոնավիրուսի 37 վարակակիր պացիենտ:
Կլինիկայից երեկ դուրս է գրվել երեք ապաքինված:
Ընդհանուր, մինչ օրս Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 90 ապաքինված պացիենտ:
Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ պացիենտի վիճակն արդեն մի քանի օր է, կայունացել է:
Բացի այդ, կայուն է նաև ծանր թոքաբորբ ունեցող երեք պացիենտների վիճակը:
«Ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, ում վիճակը դինամիկ կայունանում է: Մի քանի օր զննելով և լաբորատոր տվյալներն ուսումնասիրելով կարող ենք հաստատապես ասել, որ վիճակը կայուն է:
Բացառությամբ այս մեկ պացիենտի, երեքն ունեն ծանր թոքաբորբ: Նրանց վիճակը կայուն է և հիվանդությունը չի զարգանում: Հուսանք, մի քանի օրից նրանք այլևս չեն հիշատակվի որպես ծանր պացիենտներ»,- նշել է Էզուգբաիան: