Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդի վիճակը ծանր է, 28-ի մոտ՝ թոքաբորբ է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 39 պացիենտ է բուժվում :
Ըստ կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Եզուգբայայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ է:
Ըստ նրա, վեց հիվանդի վիճակը կայուն է և նրանք այլևս չունեն ծանր թոքաբորբ, իսկ մյուս 22-ի մոտ թեթև թոքաբորբ է:
«Նրա վիճակը չի բարելավվել, կանխատեսումները կրկին լուրջ են: Մնացած հիվանդների վիճակը, ովքեր անցնում են ինտենսիվ թերապիա, կայուն է, և մենք կարող ենք ասել, որ նրանք այլևս չունեն ծանր թոքաբորբով: Կան ևս 22 միջին ծանրության թոքաբորբով պացիենտ, հաշվի առնելով հիվանդ լինելու օրերի քանակը, կանխատեսումները կարող են դարական լինել》,- ասաց Եզուգբայան:
Ըստ Եզուգբայայի, կլինիկայում կան նաև երկու անչափահասներ, նրանց մոտ հաստատվել է կորոնավիրուս: