Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված չորս ծանր պացիենտներից երկուսի վիճակը կայունացել է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Եզուգբայայի խոսքով ՝ կորոնավիրուսով վարակված չորս ծանր պացիենտներից երկուսի վիճակը արդեն կայունացել է:
«Մենք ունենք ծանր թոքաբորբով չորս պացիենտ, որոնցից երկուսի վիճակը արդեն կայունացել է և տեղափոխվել սովորական հիվանդասենյակ: Երկուսի մոտ ևս ծանր թոքաբորբ է, չնայած, որ նկատվում է բարելավում: Հուսով եմ, որ նրանք երկու օրվա ընթացքում կտեղափոխվեն սովորական բաժանմունք», – ասաց Մարինա Էզուգբայան:
Այս պայի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 դեպք, որից 46-ը՝ ապաքինվել, 3-ը՝ մահացել: