Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող վարակված պացիենտների իրավիճակը միջին ծանրության է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կլինիկայում գտնվող վարակված պացիենտների իրավիճակը միջին ծանրության է:
Ինչպես նշել է Մարինա Էզուգբաիան, կլինիկայում բուժումը շարունակում է երեք պացիենտ, ովքեր ունեն ծանր թոքաբորբ:
«Մեզ մոտ իրավիճակն անփոփոխ է: Երեկ նոր պացիենտներ չենք ունեցել: 2 օր առաջ տեղափոխված պացիենտները միջին, միջինից ծանր վիճակում են, դեռևս առաջընթաց չկա: Մնացած պացիենտների վիճակն անփոփոխ է: Թոքաբորբով երեք ծանր պացիենտ ունենք, որոնց վիճակը գնահատվում է առանձնապես ծանր»,- հայտարարել է Էզուգբաիան: