Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 45 վարակակիր, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 45 վարակակիր, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեն:
«Մեր կենտրոնում այժմ գտնվում է 45 վարակակիր: Սա դինամիկ գործընթաց է, փոխվում է օրվա ընթացքում: Վարակակիրներից 7-ի վիճակը ծանր է, երեքինը՝ ծայրահեղ ծանր: Մնացած պացիետնների վիճակը միջին ծանրության է»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 11271 դեպք: Ապաքինվել է ևս 253 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6119: Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 78: