Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 24 վարակակիր, նրանց վիճակը միջին և թեթև է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 24 վարակակիր, նրանց վիճակը միջին և թեթև է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 24 հաստատված դեպք:

Կլինիկական ընդունել է հաստատված ախտորոշմամբ երկու նոր պացիենտի, իսկ երկուսին դուրս է գրել:

«Երկու նոր հաստատված դեպքից ոչ մեկը ծանր չէ: Նրանցից մեկն ունի թեթև թոքաբորբ, մյուսն առանց թոքաբորբի է: Երկուսն էլ ներկրված դեպքեր են: Երկու ուսանող են, ովքեր սովորում էին Հայաստանում, վերադարձել են, կարանտինում էին և անցկացված հետազոտությամբ, կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել են մեզ մոտ: Ընդհանուր, կլինիկայում գտնվող 24 պացիենտների վիճակը միջին և միջինից թեթև է»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան: