Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին անհետաձգելի աշխատանքների իրականացման համար հատկացվել է 300 հազար լարի
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին անհետաձգելի աշխատանքների իրականացման համար հատկացվել է 300 հազար լարի

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխանցմամբ, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին անհետաձգելի աշխատանքների համար հատկացվել է 300 հազար լարի:

«Ֆինանսների նախարարությունում արդեն անցկացվել է հանձնաժողովի նիստ և ինֆեկցիոն հիվանդանոցին տրվել է անհետաձգելու աշխատանքներ իրականացնելու համար կիրառել 300 հազար լարին: Հարցն այսպիսով լուծված է»,- հայտարարում են էկոնոմիկայի նախարարությունում:

Ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն երեկ հայտարարել էր, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը դադարեցրել էր ընդունել կորոնավիրուսով և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված պացիենտներին: