Թբիլիսիի հյուրանոցի համարներից մեկում քաղաքացին նռնակ է պայթեցրել
Թբիլիսիի հյուրանոցի համարներից մեկում քաղաքացին նռնակ է պայթեցրել

Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքում գտնվող «Լյուքս» հյուրանոցում քաղաքացին ձեռքի նռնակ է պայթեցրել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը պատվիրել է հյուրանոցի համարներից մեկը, որտեղ պայթեցրել է ձեռքի նռնակը։ Պայթյունի հետեւանքով նա վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննությունն անցկացվում է Քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածով, որը ենթադրում է պայթյուն։