Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցը կընդունի կորոնավարակակիր պացիենտներին
«Ajara group»-ի տնօրենների խորհրդի անդամ Նինո Զամբախիձեի հայտարարությամբ, Թբիլիսիի «Holiday Inn» հյուրանոցը կընդունի կորոնավարակակիր պացիենտներին:
Ինչպես հայտարարել է Նինո Զամբախիձեն, հյուրանոցը կկատարի միկրո-հիվանդանոցի գործառույթ կորոնավարակակիր այն պացիենտների համար, ում դեպքում հիվանդությունը թույլ է արտահայտված:
«Սա եղել է մեր որոշումը, քանի որ ունենք լավ փորձ: Համավարակի ժամանակաշրջանում «Holiday Inn»-ը կովիդի գոտի էր, որտեղ կարող էինք մարդկանց տեղափոխել կարանտին և այսօր արդեն այս հյուրանոցը կարող է սպասարկել թեթև ձևով կորոնավարակակիրներին: Սա մեր, որպես բիզների համար, շատ լավ է, միևնույն ժամանակ հարմար միջավայր է ստեղծում այն մարդկանց, ովքեր ունեն թեթև ախտանշաններ և համապատասխանաբար, չեն կարող գնալ ինքնամեկուսացման»,- հայտարարել է Զամբախիձեն: