Թբիլիսիի հեռուստատեսային աշտարակը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով
Թբիլիսիի հեռուստատեսային աշտարակը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով

Լիբանանի ժողովրդին աջակցելու նպատակով, Թբիլիսիի հեռուստատեսային աշտարակը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով: Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Այս ողբերգական օրերին Վրաստանը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին – սա է Վրաստանի ուղերձը Լիբանանին:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 158 և վիրավորվել ավելի քան 6000 մարդ: