Թբիլիսիի հեռուստատեսային աշտարակը կլուսավորվի Ուկրաինայի, իսկ Սակրեբուլոյի շենքը՝ Լիտվայի դրոշների գույներով
Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ այսօր Թբիլիսիի աշտարակը կլուսավորվի Ուկրաինայի պետական դրոշի գույներով։ Այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։
«Համերաշխություն և աջակցություն ուկրաինացի ժողովրդին: Սա կլինի Թբիլիսիի ևս մեկ ուղերձ մեր ընկեր Կիևին»,-ասել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Ինչպես նաև քաղաքապետարանից հայտնել են, որ Լիտվայի Անկախության օրվա կապակցությամբ Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքը կլուսավորվի Լիտվայի դրոշի գույներով։