Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված լայնամասշտաբ պատերազմի տարելիցի օրը՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով,- հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Վրաստանի մայրաքաղաքը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում ուկրաինացի ժողովրդին և մաղթում խաղաղություն և երկրի միասնություն»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանը։