Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը լուսավորվել են ԵՄ դրոշի գույներով
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է. ի նշանավորումն այդ որոշման՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը լուսավորվել են ԵՄ դրոշի գույներով։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու դրական հանձնարարականով։
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարեց, որ Վրաստանը դիմել է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին անդամակցության պաշտոնական դիմումը ստորագրեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։