Թբիլիսիի հայտնի ռեստորաններում խախտումների պատճառով կասեցվել է արտադրական գործընթացը
Թբիլիսիի հայտնի ռեստորաններում խախտումների պատճառով կասեցվել է արտադրական գործընթացը

Թբիլիսիի հայտնի ռեստորաններում և սրճարաններում Մթերքի ազգային գործակալությունը հայտնաբերել է խախտումներ:

Գործակալության տեղեկությամբ, գերատեսչության Թբիլիսիի քաղաքային ծառայության ներկայացուցիչները ստուգել են հանրային սննդի օբյեկտները: Պետական հսկողության շրջանակներում, փաստաթղթային ստուգում և զննում է անցկացվել 19 ռեստորաններում և սրճարաններում: Այդ թվում, դրանցից 7-ի արտադրական գործընթաց կասեցվել է՝ կրիտիկական անհամապատասխանության պատճառով: Կրիտիկական է այնպիսի անհամապատասխանությունը, որը վտանգ է ստեղծում մարդու կյանքին և առողջությանը և դրա վերացումը առանց կոնկրետ արտադրական գործընթացի ժամանակավոր կասեցման՝ անհնար է:

Կրիտիկական անհամապատասխանություններ են հայտնաբերվել հետևյալ օբյեկտներում. «Թաղլաուրա», «Ձվելի քալաքի», «Կալա սրճարան», «Պլազա հոլլ», «Կռուիզ», «Օքրոս կաթխա» և «Մուխամբազի»: Նշված օբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է և նրանք տուգանվել են 1000 լարիով:

Դրա հետ մեկտեղ, «Կախելեբի», «Թաշրե», «Թևզիս սախլի», «Կերիա» ռեստորաններում հայտնաբերվել է առանց առողջության պիտակի, մսի իրացում, որի պատճառով տուգանվել են 1000 լարիով:

Ինչպես նաև, «Ֆայտոն» և «Լակադա» հանրային սննդի օբյեկտները պիտակավորման կանոնի կրկնակի խախտման համար տուգանվել են 1200 լարիով:

Դրա հետ մեկտեղ, դրական վիճակ է գրանցվել երեք ռեստորանում: