Թբիլիսիի հասարակական տրանսպորտում վերականգնվել է ուղևորների վճարման համակարգը
Թբիլիսիի հասարակական տրանսպորտում վերականգնվել է ուղևորների վճարման համակարգը

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ հասարակական տրանսպորտում վերականգնվել է ուղեւորների վճարման համակարգը։

Վճարային համակարգը մի քանի ժամով ժամանակավորապես չէր աշխատում։

Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ենթադրյալ կիբերհարձակման պատճառով ուղեւորների վճարման համակարգը ժամանակավորապես անջատվել է։