Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում գրանցման առաջին փուլը կսկսվի հուլիսի 10-ին
Թբիլիսիի հանրային մսուր-մանկապարտեզներում սկսվում է 2023-2024 ուսումնական տարվա գրանցումը։
Ինչպես այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրանցումը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով, երեք փուլով, Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության www.kids.org.ge կայքէջում։
«Առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 10-ին ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 16-ը ժամը 00:00-ն։ Առաջին փուլում կգրանցվեն թիրախային սոցիալական խումբը ներկայացնող երեխաները՝ ա) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, որոնց վարկանիշային միավորը սոցիալապես անապահով անձանց միասնական տվյալների բազայում չի գերազանցում 100 000 միավորը բ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ գ) մանկատան շահառուները դ) միայնակ ծնողի զավակ ե) բազմազավակ ընտանիքի երեխաներ և (կամ) որդեգրված երեխաներ զ) զինվորական անձնակազմի երեխաները է) հանրային մանկապարտեզի սաների երեխաները ը) հանրային մանկապարտեզներում աշխատողների երեխաները: Երկրորդ փուլում կգրանցվեն Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցված երեխաները»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, գրանցման երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 24-ը, ժամը 00:00-ն:
Ինչ վերաբերում է երրորդ փուլին, ապա, ըստ Թբիլիսիի քաղաքապետի, դա նշանակում է համընդհանուր գրանցում, որը կմեկնարկի հուլիսի 25-ին, ժամը 10:00-ին։