Թբիլիսիի հանրային դպրոցների սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և հատուկ կարիք ունեցող աշակերտներին սպասարկելու է ադապտացված տրանսպորտը
Թբիլիսիի հանրային դպրոցների սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և հատուկ կարիք ունեցող աշակերտներին սպասարկելու է ադապտացված տրանսպորտը

2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից, Թբիլիսիի հանրային դպրոցների սահմանափակ կարողություններ ունեցող աշակերտները, հատուկ կրթական կարիք ունեցող անձինձ և սայլակից օգտվող 300-ից ավելի աշակերտ, ովքեր չեն կարողանում տեղաշարժվել անկախ, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ ապահովվելու են հատուկ ադապտացված տրանսպորտով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով, կարիքներից ելնելով, նրանց տեղափոխման գործողությունում ներգրավված կլինեն հատուկ վերապատրաստված մարդիկ:

«Նախարարության կողմից տրանսպորտով ապահովվելու են այն աշակերտները, որոնց դպրոցները հեռու են բնակավայրից կամ վերականգնողական/շինարարական աշխատանքների պատճառով նրանք ժամանակավորապես տեղափոխվել են տարբեր դպրոցներ (ընդհանուր առմամբ մինչև 2600 աշակերտ):

«Հանրային դպրոցների աշակերտների տրանսպորտով ապահովելու» ծրագիրը Թբիլիսիի մասշտաբով իրականացնում է կրթական և գիտական ենթակառուցվածքի զարգացման գործակալությունը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններին հասանելիության մակարդակը, աշակերտների կողմից ուշացումների և բացթողումների նվազեցումը, ինչպես նաև աշակերտների անվտանգ տեղափոխումը տնից դպրոց և հակառակը»,- ասված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրությունում:

2019-2020 թվականների կրթական տարվա առաջին կիսամյակում տրանսպորտով ապահովվել էր 21 դպրոցի մոտ 1000 աշակերտ (այստեղից սահմանափակ կարողություններ ունեցող 215 աշակերտ է):