Թբիլիսիի Գլդանի թաղամասում 17 000 բաժանորդի բնական գազ չի մատակարարվում
Թբիլիսիի Գլդանի թաղամասում 17 000 բաժանորդի բնական գազ չի մատակարարվում

Ըստ «Tbilisi Energy»-ի, Գլդանիում 17,000 բաժանորդի բնական գազ չի մատակարարվում՝ գազատարի վնասման պատճառով:

Ընկերության փոխանցմամբ, ինտենսիվ աշխատանքներ են տարվում վնասված գազատարը վերականգնելու ուղղությամբ: Գազամատակարարումը կսկսվի վաղը առավոտյան և ամբողջությամբ կվերականգնվի մինչև օրվա վերջ:

«Գլդանի թաղամասում գազը վթարային ձևով անջատվեց: Պատճառը «Գոնիա» ՍՊԸ-ն է, որը վնասեց «Tbilisi Energy»-ի գազատարը հողային աշխատանքների ընթացքում», – նշում են ընկերությունից: