Թբիլիսիի ֆունիկուլյորը և «Խաղաղության կամուրջը» լուսավորվել են ԵՄ դրոշի գույներով
«Վրաստանը Եվրոպայի մի մասն է», Թբիլիսին այս ուղերձով է միանում Եվրոպայի օրվան։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ Թբիլիսիի ֆունիկուլյորը և «Խաղաղության կամուրջը» լուսավորվել են ԵՄ դրոշի գույներով։
1950 թվականի մայիսի 9-ին ստորագրվեց Շումանի հռչակագիրը, որով հիմք դրվեց Եվրոպական միության ստեղծմանը։