Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններին շնորհվել է «Օդանավակայանի առողջության հավատարմագրում» վկայական
Թբիլիսիի միջազգային օդանավակայանին՝ երրորդ, իսկ Բաթումիի միջազգային օդանավակայանին՝ երկրորդ անգամ, շնորհվել է ACI «Օդանավակայանի առողջության հավատարմագրման» վկայական։
«Tav Georgia»-ի փոխանցմամբ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) կողմից տրված Օդանավակայանի առողջության հավատարմագրման վկայականը միջազգային չափանիշներին օդանավակայանում իրականացվող առողջապահական միջոցառումների և ընթացակարգերի համապատասխանության ճանաչում է։
«Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) օդանավակայանի առողջության հավատարմագրման ծրագիրը հաստատում է, որ Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններն ապահով միջավայր են ապահովում ուղևորների համար՝ ACI-ի և ICAO-ի առաջարկություններին համապատասխան», – ասվում է «Tav Georgia»-ում։