Թբիլիսիի Դիդուբե թաղամասում մեկ մարդ է մահացել CO-ով թունավորման հետևանքով
Թբիլիսիի Դիդուբե թաղամասում մեկ մարդ է մահացել CO-ով թունավորման հետևանքով

Թբիլիսիի Դիդուբե թաղամասում երիտասարդ կին է մահացել CO-ով թունավորման հետևանքով:

Այս մասին տեղեկություն է տարածում «Թբիլիսի Էներջի»-ն։

Ընկերությունը կոչ է անում բնակչությանը լինել զգույշ:

«Առավոտյան գազի վառարանի անսարքության պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել:

Շատ զգույշ եղեք։ Գազի կայանքները առանց հսկողության մի թողեք»,- ասում են ընկերությունում։